Ռուսաստանի և Բելառուսի նախագահները 2 օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են վարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին, Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Շարունակվել է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը, այդ թվում ՝ հաշվի առնելով դրսից հանրապետության վրա գործադրվող ճնշումը։ Ռուսական կողմից հաստատվել է պատրաստակամությունն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծագած խնդիրների լուծմանը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս