Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն հունիսի 15-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն, քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:
Եվ ահա մեզ հայտնի էր դարձել , որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը համարել էր ապօրինի եւ ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: Պաշտպանական կողմը նշել էր, որ Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից պետ քէ զրկեին նոր նրա բնակարանը խուզարկեին, ուստի բողոքել էր ՀՀ Վերաքննիչ դատարան: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը եւ օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, ինչի հետեւանքով Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.