Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը. այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Հիշեցնենք, Ստեփանյանը մինչեւ 2017 թվականը Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր։