Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին: Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է:
Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք:
Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:
2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: