ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե երկու ամսով, այլ պատրաստ եմ ցմահ դատապարտվել. ԲՀԿ երիտթևի փոխնախագահին կանչել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ երիտասարդների միության փոխնախագահ Վահե Հարությունյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Նշենք, որ քրեական գործի շրջանակներում շուրջ 100-ից ավել երիտասարդ հարցաքննվել է:

Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քննչական խումբ է ստեղծվել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի համակիրների կողմից ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիայի գործով: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն հանձնարարականներ է տվել մարզերի տարբեր բաժանմունքներին:

Իսկ ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը: Բանն այն է, որ հունիսի 14-ին Ազգային Անվտանգության ծառայության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել այնպիսի անձիք, որոնք մարզերում են ապրում և, քանի որ քրեական գործով տասնյակից ավելի անձիք կան, նախաքննական մարմինը չի հասցնում մարզերի բնակիչներին կանչել, ուստի մարզային քննչական բաժինների ղեկավարներին է հանձնարարել նրանց հարցաքննելու գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ, Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ հարուցվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել մոտ 100 անձի, որոնց մեջ են եղել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, Առինջ մոլի փոխտնօրեն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանին եւ միության մի խումբ երիտասարդների երիտասարդների: Սակայն արձանագրենք, որ շուրջ 2 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում տարվող քննության արդյունքներով դեռես չկա մեղադրյալ կամ կասկածյալ, իսկ թե հետագայում ով կհայտնվի թիրախում, սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս