ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում ՀՀ քրեակատարողական օրենքսգրքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծով նախատեսվել է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվելուց հետո անհապաղ կալանավորված անձի կամ դատապարտյալի պարտադիր սկրինինգային հետազոտություն իրականացնելու պահանջ:
Բացի այս, ընդլայնվել է կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի բովանդակությունը` ընդգրկելով նաեւ հոգեկան առողջության հարցերը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերացվել է ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախարարության առաջարկած նախագծով նախատեսվել է իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ: Ի դեպ, հստակեցվել են ազատազրկման դատապարտված անձանց մենախցում առանձնացնելու կարգավորումները:
Ս.Հ.