Ավտոմեքենաների ամենամեծ շուկայում առևտուր չկա. ծավալները պակասել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առեւտրի շրջանառությունն եւս նվազել է՝ կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս