Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Լուիզիանայում հայտ է ներկայացրել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Nola տեղական լրատվական հարթակը:

Նշվում է, որ ի տարբերություն այլ նահանգների, Լուիզիանայում անկախ թեկնածուներից չի պահանջվում հազար ստորագրություն հավաքել իրենց անունը քվեաթերթիկում ավելացնելու համար: Փոխարենը, դիմումատուն պետք է ընդամենը 500 դոլար վճարի գրանցման համար։

Ինչպես հայտնի է դարձել, բացի հիփ-հոփ արտիստից, Լուիզիանայում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ևս տասը անկախ թեկնածու:

Ավելի վաղ Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Փորձագետները կարծում են, որ նա շատ ուշ է մտել նախագահական մրցավազք, քանի որ մի շարք նահանգներում ընտրողների ստորագրությունները հավաքելու վերջնաժամկետն ավարտվել է:

ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներին կներկայացնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ հանրապետականներին՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:




Լրահոս