Արդեն մի քանի օր է, ինչ «Խաբկանք» հեռուստասերիալը, որը ցուցադրվում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, եթեր չի հեռարձակվում, ինչն անհանգստության ալիք է բարձրացրել հեռուստասերիալի հետեւորդների կողմից։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել հեռուստասերիալի գլխավոր դերակատար Ավո Ադամյանի հետ, որը, մեզ հետ զրույցում անդրադառնալով սերիալի եթեր չհեռարձակվելուն, հայտնեց, որ ամեն բան նորմալ է, եւ այն շուտով եթեր կհեռարձակվի։
«Ավել տեղեկություններ չունեմ, ես միայն հետաքրքրվում եմ իմ նկարահանմամբ, իմ տեսարաններով, որ ամեն ինչ նորմալ տեղի ունենա: Ես միայն իմ մասով եմ պատասխանատու: Սերիալը շուտով կհեռարձակվի, իսկ այլ մանրամասների մասին տեղյակ չեմ։ Շատ շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին այդքան անհանգստանալու եւ սերիալին հետեւելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ «Խաբկանք» հեռուստասերիալն այն քիչ նախագծերից է, որը մեծ արձագանք է գտել հեռուստադիտողների կողմից:
Հիշեցնենք, որ գլխավոր դերերում խաղում են երգիչ Ավո Ադամյանը եւ հայտնի դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը:
Լիդա Եղիազարյան