ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախքան տրանսպորտի համակարգում փոփոխություններ կատարելը պետք է հստակեցնել այնպիսի պարամետրեր, ինչպիսին են սեփականության ձեւը, ավտոբուսի գները եւ ապրանքանիշները, քանի որ հենց այդ գործոններն են ձեւավորում ուղեվարձը: Այս մասին խոսել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ եթե նոր տրանսպորտային համակարգ ներդրվի, ապա վարորդները 2 անգամ քիչ կլինեն, քանի որ պետք է սահմանել 8-ժամյա աշխատանքային ռեժիմ, այլ ոչ թե 15-ժամյա, ինչպես հիմա է, ինչը կհանգեցնի ուղեվարձի թանկացման:

«Տրանսպորտի բարեփոխումների մասին խոսակցությունները լսում եմ արդեն 20 տարի: Բրիտանական ընկերության զեկույցում, որը 2013 թվականից արդեն 1 մլն դոլար է ստացել, տրանսպորտային երթեւեկության ինտերվալը պետք է լինի 9-15 րոպե, սակայն պաշտոնյաները փորձում են պիկ ժամին ինտերվալը կարող է հասնել 3-4 րոպեի:  Դա ոչ մի կերպ չի կարելի բացատրել: Ինչ վերաբերում է գործող տրանսպորտին, գազելների թիվը կրճատվել է, սակայն դրանք դեռ կազմում եմ ընդհանուր պարկի 60-65 տոկոսը՝ չնայած նրան, որ քաղաքի ծրագրով դրանք պետք է կազմեին 19,5 տոկոսը»,-նշեց նա: Փորձագետը պարզաբանեց, որ խնդրի լուծումը կարող է լինել էլեկտրատրանսպորտի զարգացումը:

 

 

ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է

«Արտաշատի» բկ-ն վերադարձել է իր բնականոն աշխատանքին. այն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի եւ սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Նշենք, որ իր բնականոն աշխատանքին անցնելուց առաջ հիվանդանոցն ամբողջությամբ ախտահանվել է, ամենայն խստությամբ իրականացվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Բուժկենտրոնի առանձին մասնաշենքում գործում է մեկուսարան, որտեղ ժամանակավորապես կպահվեն կորոնավիրուսի առաջին ախտանիշներ ունեցող քաղաքացիները:




Լրահոս