«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Մարիա Կարապետյանի միջեւ իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին:
Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձեւով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել իմքայլական պատգամավորներից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։