ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:
-Պարո‘ն Մանրիկյան, վերջին ժամանակահատվածում քննարկվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Տեղեկություններ կան, որ նա արձակուրդից չի վերադառնա: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս հարցի շուրջ: Արդյո՞ք Հ. Մարությանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
-Ձեր բարձրացրած հարցը շատ ակտիվ շրջանառվում էր Երեւանի քաղաքապետարանում, բայց իմ ունեցած տեղեկություններով, պարոն Մարությանը սեպտեմբերի 25-ին կվերադառնա արձակուրդից եւ կշարունակի իր աշխատանքը: Կոնկրետ իմ ունեցած տեղեկություններով խնդիրը եղել է խմբակցության հետ. խմորումները եղել էին փոխքաղաքապետի թեկնածուի նշանակման շուրջ եւ խմբակցությունը դժգոհություն էր հայտնել, թե ինչու իրենց հետ չեն քննարկել, հիմա կարող է ժխտեն, ասեն, որ նման բան չի եղել: Եվ հենց այդ կոնտեքստից սկսել են խմորումները: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ գուցե չի համապատասխանում իրականությանը, բայց ունեմ վարկած, որ անգամ պատրաստակամ են եղել հանձնաժողովի նախագահի իրենց կարգավիճակից եւ մի քանի օր առաջ, պարոն Ավինյանը եղել է քաղաքապետարանում, հանդիպում է ունեցել խմբակցության հետ: Կրկնում եմ, որ դրանք իմ տեղեկություններն են, որոնք գուցե 100 տոկոսանոց չեն:
-Այսինքն, Դուք կարծո՞ւմ եք, որ Մարությանը վերադառնալու է աշխատանքի, ու այս պահին իշխանությունների ներսում որեւէ խնդիր չկա իր պաշտոնավարման հետ կապված: Բայց, ըստ Ձեր տեղեկությունների, եղել է խնդիրը եւ Մարությանի հրաժարականի հարցը իրական էր:
-Դուք կհիշե՞ք, մենք պարբերաբար՝ տարին 1 կամ 2 անգամ Մարությանի հրաժարականի մասին նմապատաիպ լուրեր լինում են: Այս անգամ էլ, այո, շատ իրատեսական էր: Ավելի քան ինտենսիվ էին այդ խոսակցությունները, նույն քաղաքային իշխանությունների շենքում: Սակայն ես մի դիտարկում անեմ. ներկայիս իշխանությունը չի գնա Երեւան քաղաքի նոր ավագանու եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների: Այդ իսկ պատճառով, նրանք հնարավորինս պետք է երկարաձգեն Հայկ Մարությանի ղեկավարումը: Այլապես Հ. Մարությանի հրաժարականից հետո, բնականաբար, պետք է պահանջեն նոր ընտրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան