Դեռևս օգոստոսի 25-ին ArmLur.am-ը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրվել է իր հերթական արձակուրդը՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:
Վարչապետի որոշումից պարզ է դառնում, որ ՀՀ առողջապահության նախարարին արձակուրդ է տրամադրվում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ: Սակայն այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստին Թորոսյանը ներկա չէ, այնինչ նրա արձակուրդը դեռ չի մեկնարկել:
Նախարարի փոխարեն Կառավարության նիստին ներկա է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, որն էլ պետք է փոխարինի Արսեն Թորոսյանին վերջինիս արձակուրդում լինելու ժամանակ: