ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծ: Նախագծի ընդունման նպատակը դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի պահանջներին:
Ներկայումս, Կառավարության որոշման համաձայն` ՀՀ ներմուծվող ապրանքների փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները համապատասխանում են միայն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին տարողությանը և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին:
Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքի համաձայն` ՀՀ ներմուծվող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները, բացի վերը նշված տվյալներից, պետք է համապատասխանեն նաև ներմուծման հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ներմուծվող դեղերի վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների տվյալներում ներառել նաև ներմուծմանհավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:
Մանրամասները՝ տեսանյութում