«Երկիր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին նվիրատվություն կատարած կազմակերպություններին: Հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր ծրագրին 10.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է իրականացրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։
«Մենք շարունակում ենք տարբեր չափի նվիրատվություններ ստանալ հարյուրավոր հայրենակիցներից։ Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս ծրագրում՝ ցանկացած չափի գումար փոխանցելով հաշվեհամարին»,- նշված է «Երկիր» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներն՝ այստեղ։
#Օգնիրեղբորդ #Լիբանան
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնել են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։