2020-ի փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել էին Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել: Ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաեւ դանակահարել էին։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։ Իրավապահներին նա ասել է, որ խցում ընկել է եւ վնասել թեւը։ Դեպքի մասին քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, թե օպերատիվ բաժինը տեղեկություններ է ստացել, որ մարմնական վնասվածքներն առաջացել են «դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով։
Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմիցե,- գրված էր հաղորդագրությունում։ Նկատենք, որ Ալավերդիում վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ օրենքով գողերն ընկած են Ալավերդու Վահագի հետեւից։ Սակայն առաջին անգամ է այս հանգամանքը նշվում պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ո՞վ է օրենքով գողը, որը պրոբլեմներ ունի Ալավերդցի Վահագի հետ։ Ալավերդիում ասում են՝ Արման Կալուժսկին է՝ Արման Ջանինյանը։ Ըստ լուրերի, որոնց անդրադարձել ենք դեռ 2017 թվականի մեր հրապարակումներում, տարիներ առաջ ռուսաստանից մի «գողական» է փախել, վերադարձել Ալավերդի՝ Կարեն Սոխիկյանը՝ «Սոխ Կարեն»անունով։ Նա Աբգարյանի ընկերն է եղել եւ սպանվել է 2009 թվականին։ Դրանից հետո սկսվել է վենդետաների շարքը։ Ըստ երկրորդ վարկածի, Կալուժսկու եւ Աբգարյանի միջեւ եղել են ֆինանսական հարցեր։
Եվ ահա 6 ամիս անց ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի գործով երկու անձ է ձերբակալվ:
«Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասինե ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասինե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել «Նուբարաշենե ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին:
Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից։ Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով»։
Ուշագրավն այն է, որ դատախազությունը որեւէ կերպ չէր անդրադարձել հիմնական հարցին ով է պատվիրատուն, ինչը ենթադրում , որ իրավապահները դեռ չեն գտել հիմնական հարցի պատասխանը՝ ով է պատվիրատուն, որի մասին ամիսներ առաջ իր պաշտոնական հաղորդագրության մեջ հայտնել էր քրեկատարողական ծառայությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանտ դատախազության գործողությունները համարում է խեղկատակություն :
Մանրամասաները տեսանյութում:
Քնար Մանուկյան