Օգոստոսի 27-ին, ժամը 15:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» (վարորդ՝ Լիլիթ Մ․, ծնված 1980 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դավիթ Ս․-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։