ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ զինված ուժերում կարգապահության ամրապնդման եւ արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կարեւորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը եւ լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը:
Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ