Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումների ու ազատումների մասին որոշումներ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են արվել ՀՀ կառավարությունում:

Ըստ այդմ՝ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից, Վարդան Մելիքյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, Տիգրան Մանվելի Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ, Տարոն Սամվելի Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ։




Լրահոս