Ինչպես է հայ սպա Գուրգեն Ալավերդյանը հայտնվել Ադրբեջանում․ պարզաբանում է Դավիթ Տոնոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին: Նախարարը նշեց, որ կատարվում է ծառայողական քննություն, նաև առաջիկայում քրեական գործ կհարուցվի.

«Արդյունքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է ու հայտնվել հակառակորդի կողմում։

Արդյո՞ք նա առևանգվել է, կամ այլ պայմաններ են եղել, դեռ պետք է պարզենք: Դրանից կախված տարբեր միջազգային կառույցներում կաշխատենք: Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին, ինչն այս պահին չի եղել: Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ ԿԽՄԿ շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ամենը կատարելու համար: Բայց կան վերադարձման պայմաններ՝ փոխանակում և այլն: Սակայն այս պահին այդ մասին խոսել չենք կարող: Գլխավորն անվտանգությունն ու առողջ լինելն է»,-ասաց նա:




Լրահոս