ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը կգնա Արցախ․ հանդիպումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով Արցախ մեկնել: Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի հանդիպում ունենալ Արցախի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին անգամ Արցախում պաշտոնական այցով եղել է մայիսի 21-ին: Վարչապետը տիկնոջ հետ Ստեփանակերտ էր մեկնել մասնակցելու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այդ ժամանակահատվածում կորոնավիրուսի հետ կապված այցը շատ կարճ է եղել, ու քիչ պաշտոնյաներ են վարչապետի հետ Արցախ մեկնել, իսկ այժմ Փաշինյանը նպատակ ունի մի քանի օրով Արցախում լինել: Նշենք, որ սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության օրն է, սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաեւ տեղի կունենա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսը: ՀՀ վարչապետն ու պաշտոնյաները Արցախ կմեկնեն՝ մասնակցելու անկախության օրվան նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրական են տեղեկությունները: «Եթե նման այց նախատեսվի, ես կտեղեկացնեմ, ինչպես հարկն է»,-եզրափակեց մամլո խոսնակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս