Ցուցարարների նվերը՝ Լուկաշենկոյին 66-ամյակի կապակցությամբ․ հսկայական խավարասեր՝ նախագահի նստավայրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի կենտրոնում ցուցարարները գործվածքից պատրաստված երեք մետրանոց հսկա խավարասեր են բերել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայր, հայտնում է TUT.by- ը:

Ավելի վաղ բելառուսական ընդդիմությունը մի քանի մականուններ էր հորինել իր չսիրած նախագահի համար: Ամենահայտնիներից մեկը «բեղերով խավարասերն է»: Ինքը՝ Լուկաշենկոն, ընտրություններից անմիջապես առաջ արձագանքել էր այս տհաճ մականունին՝ կոչ անելով չվիրավորել իրեն:

Այսօր Մինսկում կրկին բողոքի ակցիա է տեղի ունենում: Եվ այսօր Լուկաշենկոն նշում է իր ծննդյան 66-րդ տարեդարձը:




Լրահոս