ՖՈՏՈ․ Հայկական «ՆԵ» ապրանքանիշը թուրքական էլէմենտներո՞վ. գովազդը մեծ աղմուկ է բարձրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արտադրության «ՆԵ» եղունգի լաքերի եւ խնամքի միջոցները բավականին բարձր վարկանիշ ունեն տարածաշրջանում, սակայն վերջերս ընկերության կողմից հրապարակված Նե ապրանքանիշի խնամքի գել-լաքերը տարակուսանք են առաջացրել հաճախորդների մոտ: Բանն այն է, որ սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարում կա հայկական տարազով եւ միաժամանակ թուրքական սեւ գլխարկի, լուսնի եւ աստղի էլէմենտներով գել-լաք:

ArmLur.am-ը պարզաբանման համար դիմել է «ՆԵ» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչու է սոցիալական ցանցերում նման լուսանկարներ շրջանառվում: «Դա մեր վերջին հակաթուրքական գովազդն է, քանի որ շուկան ողողված է թուրքական լաքերով եւ մենք միակ հայկական արտադրանքն ենք, որը ստեղծել ենք հենց թուրքական շուկայից հետ մղելու համար։ Դա մեր վերջին հակաթուրքական բնույթ ունեցող նկարն է։ Նկարի վրա պատկերված են երկու լաք, մեկը՝ հայկական տարազով, իսկ երկրորդ լաքը խորհրդանշում է շուկայում առկա մնացած բոլոր թուրքական ապրանքանիշները, որը ներկայացրել ենք թուրքական էլէմենտներով եւ վերեւում գրել ենք՝ ընտրեք հայկականը»,-մեկնաբանում են ընկերությունից։

Իհարկե, ճիշտ է թուրքական ապրանքների դեմ պետք է պայքարել եւ գովազդել ու օգտագործել հայկականը, սակայն պետք է այնպես անել, որ հանրությունը հասկանա այդ գովազդի իմաստը եւ այն չդառնա հակագովազդ:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս