Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստում տեղի կունենա փոխքաղաքապետի ընտրություն: Արդեն հայտնի է, որ թեկնածուն Սերգեյ Ներսիսյանն է, որը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Ավելին, օրեր առաջ փոխքաղաքապետի թեկնածուն արդեն հանդիպել է իշխող խմբակցության անդամներին եւ արդեն իսկ հայտնի է, որ ավագանու անդամներից շատերը դեմ են քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկած թեկնածուին:
Իսկ ինչ տեսակետ ունեն հարցի վերաբերյալ ավագանու ընդդիմադիր անդամները: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում ունեն եւ ինչպես են քվեարկելու իրենք:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան