Կոնյակի գործարանը պայմանագրերը 50 տոկոսով կրճատել է, մի մասին էլ ընդհանրապես հանել է: Այս մասին Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին հայտնեցին բողոքի ակցիա իրականացնող խաղաղագործները, որոնք բողոքում են մթերման ցածր գներից:
Փոխմարզպետն ասաց. «Եթե կան տեղեր, որտեղ հայտնի պատճառներով մթերման ծավալները կրճատվել են, սակայն կան տեղեր, որտեղ մթերում կատարվում է եւ դուք կարող եք ձեր խաղողն այնտեղ տանեք իրացնեք: Իսկ գինն իրենք են որոշում, այդ հարցում մարզպետարանն անելիք չունի»:
Գյուղացիներից մեկն ասաց. «Մեր վարչապետն ասել է, որ գարունը գյուղացին արդեն պետք է իմանա, թե խաղողն ինչ գնով է հանձնելու: Ամբողջ ամառը մլուլ տվեցին, հասցրին աշուն, վերջին օրերին նոր գին են դնում գյուղացու դեմը:
Պետությունը սուբսիդավորել է գործարանին, որ գյուղացուց էժան մթերի՞: Ստացվում է, որ գործարանը մի կողմից սուբսիդավորվել է, մեր կողմից էլ 15-20 դրամով մթերման գինն իջեցրել է»:
Նա հարցով դիմեց հավաքվածներին. «Այն ժամանակ, որ տարիներով դուք ձեր ասած ցածր գնով խաղող եք մթերել, այն ժամանակ ձեռք տվե՞լ է, թե ոչ»: Ի պատասխան գյուղացիներից մեկն ասաց. «Այն ժամանակ ժողովրդի իշխանություն չի եղել, այդպես մի ասա, դու վիրավորում ես ինձ»:
Այնուհետեւ քննարկումը շարունակվեց մարզպետարանում: