Արմավիրում գտնվող «Պռոշյան կոնյակի գործարան»-ում պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկրարարական ծառայության գնդապետ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրին տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան։ Մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներից չորս մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր։
«Գինու 12 ռեզերվարտներ են, որից մեկը պայթել է և հրդեհ է բռնկվել։ Կանխվել է տարածումը մնացած ռեզերվարտների և հարակից շինությունում սպիրտի տարաների կողմ տարածումը»,-նշեց Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը։ Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել է տարհանում, տուժածների դուրս բերում։
Երկու անձ տեղում մահացել է, որոնց դիակները դուրս են հանվել։
Տուժածները նախապես տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, բայց նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվողներ, որոնք պետք է Երևան տեղափոխվեն։