Այսօր ArmLur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ՝ անդրադառնալով կրթության չափորոշիչներին, որը վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել:
-Տիկի՛ն Ստեփանյան, երկար ժամանակ է` հանրությունը քննարկում է կրթական չափորոշիչները, տարբեր դիրքորոշումներ կան չափորոշիչներ հետ կապված: Տեղյակ ենք, որ ձեր հանձնաժողովում բուռն քննարկումներ են տեղի ունենում, առաջիկայում փոփոխություններ պետք է լինի: Մի փոքր մանրամասնեք՝ ի՞նչն է խնդիրը, որ այդպիսի ձեւաչափ ընտրվեց ու նման քննարկումներ են տեղի ունենում այս չափորոշիչների շուրջ:
-Այո՛, ինչպես նշեցիք, վերջին 1-2 ամիսների ընթացքում կրթական չափորոշիչների թեման չի իջնում: Ես շատ ուրախ եմ, որ թե՛ հանրությունը, թե՛ շահագրգիռ կազմակերպությունները, թե՛ կրթական գործընթացի մասնակիցները , թե՛ ակադեմիական շրջանակներն այսքան բուռն եւ հետաքրքիր վերաբերմունք ցուցաբերեցին կրթական չափորոշիչների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ անկախ նրանից, անկախ այն ամենից, որ ամբողջ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհում ինչ խնդիրներ էլ առաջացած լինեն իշխանությունների առջեւ, կրթությունը մնում է հասարակության համար կարևոր թեմաների շարքում եւ հենց սրանով է պայմանավորված նաեւ չափորոշիչների մասով այս բուռնքհետաքրքրությունը: Սա շատ լավ ազդակ է եւ ցուցիչ է, քանի որ կրթությունը գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան