ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էլ շներով, էլ մաշնեքով, տաս մեկին էլ մի բան լինի, կտանեն, կդատեն». զովաշենցիները բարկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի բնակիչները զայրացած են: Նրանց զայրույթի պատճառը որսորդներն են, որոնք սկսել են ակտիվանալ օգոստոսի 29-ից սկսած: Լոր որսացողները ավտոմեքենաներով մտնում են զովաշենցիների ցորենի արտերն ու վնասում բերքը: Բնակիչները ստիպված ժամանակից շուտ են ցորենը հավաքում:

ArmLur.am-ի հետ զրույցում հիշում է, որ 12 տարեկանից հոր հետ կոմբայնի վրա է աշխատել, ապա՝ նկատում, որ անգամ քաղելուց է զգում է, թե որսորդները որքան են վնասել բերքը: Բնակիչները մեզ հետ զրույցում նկատեցին, որ որսորդների մի մասը արտ է մտնում ոչ միայն ավտոմեքենաներով, այլեւ շներով: Բացի այս, զովաշենցիները պատկան մարմիններից պահանջում են լորի որսի թույլտվության ժամկետը տրամադրել սեպտեմբերի 20-ից հետո:

Բնակիչների խոսքերով ցորենը ցանելու համար վարկ են վերցրել, մեծ ծախսեր են արել, բայց այսօր չեն կարողանում սպասված քանակությամբ ցորենը հավաքել: Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ բնակիչներն այս խնդրի շուրջ խոսել են հենց որսորդների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս