Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա առանց արտակարգ դրություն հայտարարելու համապատասխան որոշումներ անել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այս նախագծով պարտադրվող պայմանները որևէ կերպ չեն տարբերվում: Մենք մտածում էինք ավելի ճկուն ընթացակարգ, որ լիներ ավելի թեթև, սակայն կարծես թե միայն անունն է փոխվում, այլ բան չկա», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում