ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազը կարող է ունենալ մեղադրանք առաջադրելու լիազորություն. նոր մանրամասներ փակ քննարկումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին  ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ քվեարկություն տեղի չի ունեցել հարցերի վերաբերյալ եւ այն թերեւս կկայանա հաջորդ նիստին, սակայն մեզ հետաքրքրիր մանրամասներ են հայտնի դարձել սպասվող փոփոխություններից: Մեզ հայտնի դարձավ, որ մեծ փոփոխություններ են կատարվելու Գլխավոր դատախազի լիազորություններում՝ ընդհուպ նրա պաշտոնավարման ժամկետի հետ կապված: Սակայն ամենագլխավոր քննարկվող հարցերից մեկն այն է, որ  դատախազին տրվելու են քննչական գործողություններ անելու եւ մեղադրանք առաջադրելու լիազորություններ, եւ դրան զուգահեռ քննչական մարմինների լիազորությունները պակասեցվելու են: Իհարկե, սրանք նախնական քննարկումների արդյունքներն են, սակայն հանձնաժողովում գրեթե միասնական դիրքորոշում է ձևավորվել:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 24-ին կողմ էր քվեարկել  հօգուտ Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի: Եվ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ՝ 8 կողմ-7 դեմ, մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Նկատենք, որ այս փոփոխության հետ կապված բողոքներ հնչում են հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներից, ովքեր պնդում են, թե փոփոխությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս