Ովքեր են դիվանագիտական անձնագիր ստացած 19 անձինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: Այս մասին հայտնել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձնանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանել է, որ ոչ:

«Դիվանագիտական անձնագիր ստացած այդ 19 անձինք հանդիսանում են պետական ծառայողներ»,- ընդգծեց Նաղդալյանը՝ հավելելով, որ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:




Լրահոս