Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը, լուսամուտները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:
Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի նաեւ մանկական «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է, կգործի նոր հյուրատուն: