«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան օրեր առաջ երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Գոռ Մարտիրոսյանը՝ երկրոդ անգամ հայրանալու, դստեր ծննդյան եւ զգացողությունների մասին կիսվել է ArmLur.am-ի հետ:
«Երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսի 28-ին, դստերս անվանել եմ մայրիկիս անունով՝ Անահիտ: Մեծ սրտով եւ սիրով եմ դրել մայրիկիս անունը, բացի այդ շատ գեղեցիկ, չծերացող եւ աստվածուհու անուն է: Ես կարծում եմ, որ Աստծո տված ժառանգի վրա այլ անուն չպետք է դրվի: Փառք Աստծո առաջներկս տղա է, իսկ երկրորդ բալիկս աղջիկ: Կարեւորն առողջ լինեն, եւ Աստված բոլոր բալիկներին պահապան լինի: Ես առհասարակ երեխաներ շատ եմ սիրում, եւ ցանկություն ունեմ շատ բալիկներ ունենալու»,-պատմում է սիրված դերասանը:
Խոսելով զգացողությունների եւ որդու արձագանքի մասին՝ դերասանն ընդգծում է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկորդ անգամ շատ է հուզվել. «Տղաս մի փոքր խանդով է մոտենում փոքրիկ քույրկին, բայց փորձում ենք այնպես անել, որ նա իրեն միայնակ չզգա, քանի որ հիմա մի փոքր ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել ենք քույրիկի վրա: Մի փոքր իրեն վատ է զգում, բայց նա արդեն 4 տարեկան հասկացող երեխա է եւ շատ է սիրում քույրիկին, գրկում է, համբուրում: Իսկ երեխայի հիմնական խնամքով զբաղում է մայրիկը, ես էլ ինչով կարողանում եմ օգնում եմ»:
Գոռ Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով պետությանը, հատուկ ընդգծում է, որ ժամանակն է, որպեսզի մեր երկիրը մտածի երեխաների ապագայի, այն ավելի լավը դարձնելու մասին:
«Երեսուն տարի է էս պետությունը մեզանից տանում է, մենք չապրեցինք, տանջվեցինք, հիմա Աստված տա այնպես լինի, որ այս սերնդի բալիկները ապրեն, մենք չապրեցինք գոնե իրենք ապրեն»,-հավելում է Գոռ Մարտիրոսյանը:
Լիդա Եղիազարյան