ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը հայտարարում են աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահից կարելի է ձեռք բերել ընդամենը 4% կանխավճարով՝ առավելագույնս արագ և պարզ եղանակով:
Ավտովարկի հայտը հաճախորդները կարող են ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:
Իսկ 30% և ավել կանխավճար կատարելու դեպքում՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսանում միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստը։
Բանկի կողմից իրականացվում է նաև վարկի գործողության ողջ ընթացքում մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:
4% կանխավճարով ավտոմեքենա ձեռքբերելու աննախադեպ ակցիան գործում է 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, 14.4% տարեկան տոկոսադրույքով: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1%-ով իջեցված տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք`14.8%-19.1%): Ավտովարկը կարելի ձևակերպել 1 մլն ՀՀ դրամից մինչև 28 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Հայտի դիտարկման վճար նախատեսված չէ (առկա են վարկի
տրամադրման և սպասարկման այլ վճարներ):
Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ միայն անձնագիր և սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև հաճախորդի եկամուտը հաստատող փաստաթուղթ):
Ավտովարկավորման ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#avtovark#, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87
հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://toyota.am/ և զանգահարելով 010 777 010 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: