ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։
Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում այնուամենայնիվ արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը։