Armlur.am-ի տեղեկություններով` «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դիակի հայտնաբերումից հետո ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, արդեն ձերբակալված անձ կա եւ առաջիկայում շատ հանգամանքներ կպարզվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԵՎ ահա մեզ հայտնի դարձա , որ քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին: Ավելին իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.