Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխում ենք իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը։ Այս մասին հայտնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․
? Կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը։
? Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրաման համար ժամկետը 7 օրից՝ տեղում:
? Կսահմանենք ամուսնության գրանցումների ժամկետներ․ ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս, սահմանել ենք դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրած օրը։
? Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում:
? Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձրել ենք 15 օր։
? Կկրճատենք ուղղում, փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր:
? Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատենք մինչև 3 օր։
? Կսահմանենք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:
? Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում․
? ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացնենք նաև օնլայն հարթակի միջոցով։
? Կընդլայնենք պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։
☑️ Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր (սրա արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ):
☑️ Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռենք:
☑️ Առաջին անգամ հնարավորություն կտանք ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին:
☑️ Նախագծերի փաթեթով կբարձրանա ընդամենը մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝
☑️ Կուսակցությունների գրանցումը կդառա 50 հազար դրամ,
☑️ Իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ 10 հազարից 50 հազար դրամ,
☑️ Անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ,
☑️ ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ և այլն։