Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել Է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:
Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել Է տեղական ժամանակով 08:00-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) եւ կտեւի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող Է երկարաձգվել մեկ կամ երկու ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք Է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին:
208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք Է կայանար երկրորդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել Էր սեպտեմբերի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: