Մշտադիտարկումներ՝ մանկապարտեզներում․ ինչ խնդիրներ կան չլուծված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այսօր Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ուշագրավ է այն, որ խախտումների նվազման դինամիկան շարունակում է պահպանվել, սակայն մայրաքաղաքի նախադպրոցական որոշ հաստատություններում հոսող տաք ջրի և երրորդ ավազանի առկայության վերաբերյալ խնդիրները դեռևս լուծված չեն, ուստի Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:




Լրահոս