ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զգուշացե՛ք ղեկին կին է». որ դեպքում են կանայք կտրվում վարորդական վկայականի քննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման համար նախատեսված եւ գործնական եւ տեսական քննություններին մասնակցում են իգական սեռի ներկայացուցիչների 70 տոկոսը: Բայց կանանց կողմից հաճախ արվող սխալները հետընթացով կայանումն է, հետընթացով հետադարձը, համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչների չմիացնելը:
Իսկ հերթում սպասողները փոքր-ինչ լարված են. հեռվից հետեւում են քննություն հանձնողներին, արձանագրում սխալները, որպեսզի իրենք նույնը չկրկնեն:

ArmLur.am-ի այցելության պահին գործնական քննություն հանձնողներից մեկը մեքենան շարժի գցելուց վարկյաններ անց սխալվեց, տեսուչն անմիջապես դադարեցրեց քննությունը՝ բացասական գնահատմամբ: Դե ինչ, մեզ մնում է հիշել հայտնի խոսքերը՝ կինը ղեկին նման է աստվածուհու, քանի որ նրան տեսնելիս հետիոտները խաչակնքվում են, իսկ վարորդներն աղոթում: Իր հերթին ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ ամենակարեւորn անվտանգ երթեւեկությունն է: Թեեւ կանայք ավելի ուշադիր են երթեւեկության մեջ, բայց այնուամենայնիվ, տղամարդիկ չեն դադարում կին վարորդների մասին հումորներ անել: Ինչպես ասում են՝ «Զգուշացե՛ք, ղեկին կին է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս