«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, և իշխանությունը չունի իրեն հնազանդ ծառայող հոգաբարձուների խորհուրդ:
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ գործող 32 հոգանոց ՀԽ-ի փոխարեն կլինի 12 հոգանոց, որտեղ իշխանության կողմից նշանակված անդամները ավելի մեծ տեսակարար կշիռ կունենան, իսկ ուսանողներն անհամեմատ քիչ ներկայացվածություն:
Այդ պայմաններում միայն գործող իշխանությունը կկարողանա ռեկտոր նշանակել իր դրածոյին, մինչդեռ ներկա ՀԽ կազմի պայմաններում իշխանությունը չի կարող անցկացնել իր դրածոյին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: