![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/f5f60ba55eb449_5f60ba55eb48e.thumb_.jpg)
Այս անգամ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Բորիս Վանյանի կողմից տեղադրված թակարդ տեսախցիկն է հայտնվել առաջավորասիական հովազի /Panthera pardus (Linnaeus, 1758)/ «ուշադրության կենտրոնում»: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով տեսակը գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D և ունի առավելագույն պահպանության կարիք։
«Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով»,-ասված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում