Ազգային ժողովում մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման քննարկումը: Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանում նախարարը անձամբ ներկայացրեց հարցապնդման պատասխանը, որը ընդդիմադիր խմբակցությանը ուղարկվել էր դեռ հուլիսին:
Դրան զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում Ազգային ժողովի շենքի դիմաց: Բողոքի ակցիայի ժամանակ Ազգային ժողովի դիմաց խառը իրավիճակ ստեղծվեց եւ քաշքշուկ տեղի ունեցավ:
Մանրամասները՝ տեսանյութում