![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/119742787_320839875866013_3967663154816080794_n.jpg)
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հարցապնդման հարցի քվեարկությունը: Այն վերաբերում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն: Նախարարը ներկա չէր եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասեց, թե հենց ինքն է Հարությունյանին ասել, որ կարող է չգալ: Ապա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, թե անհարիր է համարում երեկ Արայիկ Հարությունյանի պահվածքն ու ավարտական ելույթը խորհրդարանում: Եվ վերջում իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց եւ հայտարարեց, թե օրինակ կարելի է խոսել Գևորգ Պետրոսյանի մասին, որը ոչ մի նորմ չի պահպանում:
Ի վերջո հարցը դրվեց քվեարկության և ստացվեց դեմ 84 և կողմ 35 ձայներ և որոշումը չընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում