Այսօր կառավարության նիստում ընդունվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, հաստատվեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը եւ չափանիշները: Ընդ որում, օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:
Այսպիսով, բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում եւ կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:
Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`
1) Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում եւ Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում եւ Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտորոնում եւ Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում եւ Մեղրի համայնքի վարչական սահմաններում եւ Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից,
2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը,
3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին) չլրացած ֆիզիկական անձանց եւ Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ բուքմեյքերական գրասենյակ:
Մանրամասները՝ տեսանյութում