Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով լսարանին հայտնի դարձավ «Կարմիր բլուր» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, սեպտեմբերի 13-ին ամուսնացել է: Նա եւ սիրելին՝ Հայկը, վաղուց էին ծրագրում ամուսնանալ, սակայն հարսանիքը տարբեր պատճառներով հետաձգվում էր: Զույգի պսակադրությունը կայացել է Հովհաննավանքում, իսկ ահա ԶԱԳՍ-ի գրանցման արարողությունը կատարվել է հենց եկեղեցու բակում: Նորապսակների ազաբն ու հարսանքույրը եղել են երգիչ Տյոմ Հակոբյանն ու նրա սիրելին՝ Էմման:
Խենթ եւ գեղեցիկ պսակադրության արարողությունից հետո Տիրուհին եւ Հայկը հարսանիքը շարունակել են իրենց հարազատների եւ ընկերների շրջապատում: Նրանց հյուրերի թվում են եղել Եվա Զոհրաբյանը, Մարիամ Ալեքսանյանը, Մերի Մովսեսյանը, Լիդիա Գրիգորյանը, Գոռ Սուջյանը եւ ուրիշներ:
Այսպիսիով , հարսանիքի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է Տիրուկ Հակոբյանի հետ, ով այժմ գտնվում է մեղրամսում՝ Դուբայում:
«Վախուց էինք որոշել, որ ամռանը պետք է ամուսնանաք, բայց քանի որ իրավիճակը վատ էր, եւ կորոնավիրուսով վարակվածների թիվ շատ էր, որոշեցինք հետաձգել այն եւ այդպես սեպտեբերին որոշում կայացրեցինք ամուսնանալ: Հարսանիքն անցել է խենթություններով եւ ուրախ պահերով լի, նշել ենք մեր հարզատների եւ ընկերների միջավայրում: Իմ հարսանիքը սրանից լավ չէր էլ կարող լինել, ամեն ինչը պարզապես հիանալի էր: Օրվա անակնկալները շատ-շատ էին: Ես առհասարակ «Նեմրա» խմբին շատ եմ սիրում, հատկապես իրենց «Նարե» երգը եւ երբ սրահ մտնելուց, ինձ հարցրեցին, թե որ երգն եմ ամենաշատը սիրում, ես պատասխանեցի միանգամից, որ «Նարեն»՝ չպատկերացնելով, որ կարող է բեմում լիներ իմ սիրած խումբը , երբ տեսա շատ էի հուզվել եւ ուրախացել: Հայկն ինձ հիանալի անակնկալ էր պատրաստել, որի մասին անգամ մտքովս չէր էլ անցնում»,-պատմում է դերասանուհին:
Տիրուկի խոսքով, սակայն անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել, քանի որ դերասանուհու քույրը, Տյոմի եւ Էմմայի հետ երգերի շարք էր ձայնագրել, որի վերջում Տիրուկը միանում է եւ երգում է «Բելլա չաո» երգը:
«Իսկ ահա, արդեն օրվա ավարտին Գոռ Սուջյանը, ով մեր ընկերներից է, նույնպես անակնկալ էր պատրաստել մեզ համար: Օրվա վերջում մեզ երգ նվիրեց, ես շատ էի ուրախացել , որովհետեւ մենք՝ իրեն եւ իր կատարումները շատ ենք սիրում»,-նշում է մեր զրուցաիցը:
Մեր այն հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատում իր կյանքում արդեն ամուսնացած կարգավիճակում, դերասանուհին ընդգծում է, որ դեռ ոչ մի փոփոխություն եւ տաբերություն չի նկատում:
«Գուցե գամ Երեւան, նոր այդ ժամանակ կհասկանամ, որ կարգավիճակս փոխվել է, իսկ այս պահին մենք գտնվում ենք Դուբայում, ճիշտ է մենք նախօրոք հարսանիքի համար ուրիշ տոմսեր էինք գնել, բայց քանի որ իրավիճակը ուրիշ բան թելադրեց, մենք որոշեցինք չընկճվել եւ եկանք Դուբայ, չնայած նրան, որ ես եւ Հայկը շատ ենք սիրում Դուբայը»,-հավելում է դերասանուհին:
Լիդա Եղիազարյան