Սեպտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը: Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա. աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը:
Հրավիրում ենք լուսաբանելու:
Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
***
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը:
ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները: