ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում է մեղադրում Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ի մասին տեսանյութի տարածման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում երեկ տարածվել էր արխիվային տեսանյութ, որտեղ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ քաղաքացիների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում Հանրապետականների հասցեին:

«Հանրապետականը 70 գլուխ անասուն ա ունեցել խորհրդարանում՝ 70 գլուխ հանցագործ, և էդ 70 գլուխ հանցագործներն իրենց հանցագործ պապաների՝ Ռոբերտի և Սերժի հետ միասին քանդել են երկիրը»։

Ավելին, այս օրերին, նաեւ մինչեւ տեսանյութի տարածվելը, նշվում էր, որ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զոհրաբյանը, պետք է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատը: Ի վերջո, ինչու այդպիսի տեսանյութ տարածվեց, եւ ինչու էր Նաիրա Զոհրաբյանը նման հայտարարություն հնչեցրել: ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ հենց Նաիրա Զոհրաբյանից: Անդրադառնալով մանդատից հրաժարվելու մասին լուրերին՝ Զոհրաբյանը հայտարարեց, թե մանդատը իշխանությունները կամ մեկ ուրիշը չեն տվել, որ պահանջեն, քանի որ այն տվել է ժողովուրդը:

Իսկ անդրադառնալով տարածված տեսանյութին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այդտեղ որևէ նորություն չկա, բոլորն էլ իմացել են իմ կատեգորիկ վերաբերմունքը նախկին իշխանությունների հանդեպ: Այո, ժամանակին ՀՀԿ-ի հետ վիրավորանքները եղել են փոխադարձ, ես չէ, որ պետք է հիշեցնեմ 2015 թվականը»:

Ավելին Նաիրա Զոհրաբյանը ակնարկեց, թե այդ տեսանյութը գտնելու հարցում օգնել է իրենց պատգամավոր նախկին գործընկերը՝ ըստ էության ակնարկելով Սերգեյ Բագրատյանին, քանի որ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այդ գյուղը, որտեղ արվել է այդ արտահայտությունը, Եղեգնաձորի գյուղերից է: Ընդ որում, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրենք իսկապես ընդդիմադիր են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս