ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ ArmLur.am-ը զրուցել է նրան գործադիր մարմին ուղարկելու եւ այնտեղ նոր պաշտոնի նշանակելու մասին: Մենք գրել էինք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում քննարկվել է մի քանի պատգամավորների՝ կառավարությունում պաշտոնի նշանակելու հարցը, որոնց թվում էր նաև Արման Բոշյանը:
Նա նշեց, թե կուսակցության ներսում հաճախ են տարբեր վերադասավորումների մասին որոշումներ կայացվում, սակայն նշեց, թե հիմա շարունակելու է մնալ եւ աշխատել Ազգային ժողովում եւ գործադիր չի տեղափոխվելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան