Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 03:42-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին, մարվել՝ 11։51-ին։ Այրվել են 3000 հակ պահեստավորած անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ), և վնասվել` թիթեղյա ծածկը։
Հրդեհաշիջմանը մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:
Մանրամասները՝ տեսանյութում